ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Նոտարը պարտավո՞ր է իր կողմից վավերացվող փաստաթղթերում գրել վավերացման ժամը, թե՞ չի թույլատրվում: Եվ խնդրում եմ ասել նաեւ, թե նոտարը քանի օրինակից է պարտավոր հաստատել վավերացվող փաստաթուղթը:

Լիդա Եղոյան (38 տարեկան, մանկավարժ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Տեղեկացնում ենք, որ նոտարը պարտավոր չէ, սակայն դիմողի պահանջով նշում է նաեւ հաստատման ժամը: Ինչ վերաբերում է վավերացվող փաստաթղթերի օրինակներին, ապա նշենք, որ նոտարի վավերացրած կամ հաստատած փաստաթղթի օրինակների քանակը որոշում են դրանց վավերացման կամ հաստատման համար դիմած անձինք, սակայն դրանք պետք է կազմվեն առնվազն երկու օրինակից, որոնցից մեկը պահվում է նոտարի մոտ: Վավերացված կամ հաստատված բոլոր օրինակներն ունեն հավասար իրավաբանական ուժ, սակայն նոտարի վավերացրած կամ հաստատած փաստաթղթի բնօրինակը համարվում է նոտարի մոտ պահպանվող օրինակը, իսկ բնօրինակի եւ մյուս օրինակների միջեւ հակասության դեպքում նախապատվությունը տրվում է բնօրինակին:

ՀՀ նոտարական պալատ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նման դեպքերում պահանջվում է հնարավորինս ուշադիր եւ զգույշ լինել, քանի որ քիչ չեն դեպքերը, երբ փաստաթղթի առկայությունը ոչինչ համարելով` պահանջում են դրա բնօրինակը: Ուստի, հաշվի առնելով մեր երկրում մշտապես փոփոխվող օրենքների «ավանդույթը», կարելի է մի փոքր հեռատես լինել եւ միանգամից ձեռք բերել փաստաթղթերի բնօրինակները:




Լրահոս