Սկանդալ Եվրախորհրդարանում. թուրքերին բարբարոս անվանած հույն պատգամավորին դուրս են հանել նիստերի դահլիճից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստրասբուրգում Եվրախորհրդարանի և Թուրքիայի միջև միգրացիոն ճգնաժամի շուրջ քննարկման ժամանակ աննախադեպ սկանդալ է տեղի ունեցել, փոխանցում է Euronews-ը:

Հույն պատգամավոր Էլեֆթերիոս Սինադինոսը հեռացվել է նիստերի դահլիճից՝ ռասիստական արտահայտության համար:

«Ինչպես գրում էին օսմանյան գիտնականները, թուրքերը բարբարոս են, նրանք կեղտոտ են, նման են շների, որոնք հաչում են, երբ հակառակորդը նահանջում է: Թուրքի դեմ պետք է միայն ուժ կիրառել»,-ասել է հույն եվրապատգամավորը:

Սինադինոսին դուրս է հանել Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը:

Շուլցը մեջբերել է եվրապատգամավորի խոսքն ու հայտարարել, որ համաձայն 165-րդ հոդվածի՝ նման արտահայտությունը խախտում է ԵԽ-ի սկզբունքներն ու արժեքները: Եվրապատգամավորների մեծամասնությունը ողջունել է Շուլցի որոշումը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան     




Լրահոս