“Հրապարակը” գրում է, թե հուլիսի 14-ին լրանում է գեներալ Մանվելի ծննդյան 57-րդ տարին: Ինչպես միշտ, էջմիածնի “Վան” ռեստորանային համալիրում կհավաքվեն բոլոր այն տղաները, ում հետ Մ. Գրիգորյանը “կռվել” է, իմա` մարտական ուղի է անցել:
Հրավիրատոմսերն արդեն բաժանվում են: Կմասնակցեն մոտ հինգ հարյուր “տղաներ”, ինչպես նաեւ երկրի էլիտան: Վերջինիս հրավիրում է անձամբ գեներալը: Նրա ծննդյան արարողությանը մշտապես մասնակցել է նաեւ Սերժ Սարգսյանը՝ այս անգամ եւս կմասնակցի:
Առավել մանրամասն` “Հրամարակ”-ի այսօրվա համարում