“Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի “Բենթլին” մամուլի ամենասիրված թեմաներից է։ Մի առիթով վերջինս ասել էր, թե թանկարժեք մեքենան նվիրել է իր սանիկը, և հանրությունը եզրակացրել էր, որ այդ սանիկը նույն Աշոտ Սուքիասյանն է, ում թեթև ձեռքով Կճոյանն ու Տիգրան Սարգսյանը ներքաշվել են օֆշորային սկանդալի մեջ և ոչ մի կերպ չեն կարողանում դուրս գալ։
Օրերս լավատեղյակ աղբյուրը մեզ հավաստիացնում էր, որ “Բենթլիի” պատմությունը բոլորովին այլ է։ Ըստ այս տարբերակի, արքեպիսկոպոսը լուրջ գողական շրջանակների միջև ինչ-որ ճակատագրական վեճի մեջ հաշտարարի դերում է հանդես եկել, և այդ կողմերից մեկը, որպես երախտագիտության նշան, նրան “Բենթլի” է նվիրել”,-գրում է թերթը։
Առավել մանրամասն` “Հրամարակ”-ի այսօրվա համարում