“Ժողովուրդ”-ը Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանից փորձեց պարզել, թե արդյոք ճիշտ է Բուդաղյան եղբայրների փաստաբան Հայկ Ալումյանի այն հայտարարությունը, որ իր որդու՝ Տիգրան Խաչատրյանի արյան մեջ թմրանյութ է հայտնաբերվել։ “Իմ իրավաբանը զբաղվում է դրանով, ու ես դատի եմ տալու նման տեղեկություններ տարածելու համար։ Արդեն զարմանալի չէ, մարդիկ նստում, հորինում ու գրում են նման տեղեկությունները”,-ասաց Խաչատրյանը։
“Ժողովուրդ”-ի հարցին, թե տեղեկություններ կան, որ իր որդին խաղամոլ է, նույնիսկ մեծ գումարներ է պարտվել կալանավայրում, Խաչատրյանը վրդովված պատասխանեց. “Նման տականքներից կարելի է սպասել, ամեն ինչ խոսում են։ Կարող են գրել, թե տղաս ղումար է խաղացել, մեծ գումար է պարտվել, թմրանյութ է օգտագործում։ Հասկանո՞ւմ եք՝ անհեթեթ տեղեկություններ են տարածում”։
Շարունակությունը կարդացեք “Ժողովուրդ”-ի այսօրվա համարում