Ժամանակ. Կարֆուրը մեկ հեկտար տարածք է վարձակալել Երեվան մոլ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Չնայած օգոստոսի 15-ին նախատեսվում էր Կոմիտասի պանթեոնից մի փոքր ներքեւ Հայաստանի ամենամեծ առեւտրի կենտրոնի՝ շուրջ 4,5 հեկտար տարածքի վրա կառուցված “Երեւան մոլ”-ի բացումը, սակայն շինարարական աշխատանքները դեռ չեն ավարտվել: Այս մասին գրում է “Ժամանակ” թերթը եւ հավելում. “Պատրաստ է կենտրոնի միայն 90 տոկոսը: “Երեւան մոլի”-ի շինարարությունը սկսվել էր անցյալ տարվա մարտից: Թեեւ բացումը դեռ չի եղել, սակայն վարձակալությամբ տրվող տարածքներն արդեն վերջացել են:
Հայաստանի ամենամեծ առեւտի կենտրոնը քառահարկ է, որտեղ ընդգրկված են լինելու համաշխարհային տարբեր բրենդների ներկայացուցիչներ:
Ի դեպ, շուրջ մեկ հեկտար տարածք տրամադրվել է ֆրանսիական “Կարֆուր” հիպերմարկետների ցանցին, եւ սեպտեմբերից, փաստորեն, կսկսի գործել Հայաստանում առաջին “Կարֆուրը”, մյուսը կլինի Ավանում”,- գրում է “Ժամանակ”-ը(Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):




Լրահոս