Երեկ “Ժողովուրդ”-ի խմբագրություն ահազանգեցին Կոտայքի մարզի Գառնի համայնքի մի խումբ բնակիչներ եւ դժգոհեցին՝ նշելով, որ Գառնի-Երեւան հասարակական տրանսպորտի ուղեվարձը նախկին 250 դրամի փոխարեն դարձել է 300 դրամ, եւ վարորդներն ընդհանրապես հրաժարվում են 250 դրամով ուղեւոր տանել:
“Ժողովուրդ”-ը խնդրի առնչությամբ զրուցեց Գառնու համայնքապետ Աշոտ Վարդանյանի հետ: “Ես տեղյակ չեմ այդ թանկացումներից: Հիմա գյուղում չեմ եւ չեմ կարող խոսել այդ մասին: Եթե այդ թանկացումն անհիմն լինի, ապա վստահեցնում եմ Ձեզ, որ մեծ աղմուկ կբարձրացնեմ: Խոստանում եմ հետեւողական լինել”,-ասաց նա:
Առավել մանրամասն` “Ժողովուրդ”-ի այսօրվա համարում