«Իսլամական պետության» 4 կրակակետ է ոչնչացվել սիրիական բանակի կողմից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Սիրիական բանակը մոտեցել է Պալմիրա քաղաքին:
Ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ ռեակտիվ համակարգերից կրակ է բացվել «ԳՐԱԴ»-ից և Դ-30 թնդանոթից:
Որոշ տվյալների համաձայն՝ սիրիական Պալմիրան զբաղեցնում են ավելի քան 2 հազար ահաբեկիչներ: Զինյալները տանկեր, զրահամեքենա, ինքնագնաց հրթիռային համալիրներ, ականանետեր և ծանր գնդացիրներ են կիրառել:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան