
Հաճախորդների պահանջարկի մեծացմանը զուգընթաց Յունիբանկն ավելացնում է ոսկու գրավով վարկեր տրամադրող մասնաճյուղերի քանակը: «U-Gold» վարկն արդեն կարելի է ձևակերպել Յունիբանկի «Թամանյան», «Աճառյան», «Դավիթ Բեկ» և «Քոչար» երևանյան մասնաճյուղերում, իսկ մարզերում` «Էջմիածին», «Սևան», «Արտաշատ», «Գյումրի», «Վանաձոր», «Արթիկ» և «Արմավիր» մասնաճյուղերում:
«U-Gold» վարկի համար կարող են դիմել գործող ժամկետանց կամ դասակարգված վարկեր չունեցող ֆիզիկական անձինք:
«U-Gold» վարկի ժամկետը կազմում է մինչև 12 ամիս, տարեկան տոկոսադրույքը ՀՀ դրամի դեպքում` սկսած 22%-ից: Վարկը կարելի է ձևակերպել նշված մասնաճյուղերում` ներկայացնելով միայն անձնագիրը և սոցիալական քարտը: Վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց սահմանափակումների և տույժերի: