Տանտերը հրդեհ էր կազմակերպել պատշգամբում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հուլիսի 10-ին, ժամը 00.34-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հարավ-արեւմտյան Բ-2 թաղամասի թիվ 131 շենքի 9-րդ հարկի բնակարանի բնակիչ` 1987թ. ծնված Գ.Ստեփանյանը գտնվելով հոգեպես անհավասարակշիռ վիճակում, պատշգամբում այրել է անկողնային պարագաներ: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ մեկ ավտոսանդուղք: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: 17-րդ բնակարանի պատշգամբում այրվել է 1 բարձ:




Լրահոս