ԱՄՆ-ի իշխանությունները մեղադրում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմը՝ փետրվարի վերջին հաստատված հրադադարի ռեժիմի խախտման մեջ, փոխանցում է BBC-ն:
ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ Սիրիայի կառավարական զորքերի հրթիռակոծությունները, որոնց զոհ են դառնում խաղաղ բնակիչները, ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից հաստատված հրադադարի ռեժիմի ակնհայտ խախտում է համարվում:
Մինչ այժմ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն հաստատում էին, որ չնայած տեղային դեպքերին, հրադադարի ռեժիմն ընդհանուր առմամբ պահպանվում է:
Քիրբիի խոսքով՝ Ռուսաստանն իր ազդեցությունն ունի Սիրիայում, և ԱՄՆ-ն հույս է հայտնում, որ Մոսկվան կօգտագործի այդ ազդեցությունը հրադադարի հասնելու համար:
Հիշեցնենք, որ մարտի 14-ին Ժնևում կվերսկսվեն Սիրիայի հարցով բանակցությունները:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան