Հուլիսի 10-ին, ժամը 02.24-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երեւանյան խճուղում՝ “Վիլլա Գարի” շինանյութի խանութի մոտակայքում, ավտոմեքենան բախվել է ծառին. տուժածներ չկան: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Մ.Գրիգորյանի վարած “Վոլկսվագեն Գոլֆ” մակնիշի 30UL336 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ծառին. հրդեհ չի բռնկվել: Դեպքի վայրում հրշեջ-փրկարարներն իրականացրել են ավտոմեքենայի հովացման եւ ճանապարհի լվացման աշխատանքներ: