Պաշտոնական Մոսկվան հերքել է ԶԼՄ-ների տարածած հաղորդագրություններն այն մասին, որ քննարկվում է Սիրիան դաշնայնացնելու հարցը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Մոսկվան պնդում է, որ չի միջամտում Դամասկոսի ներքին գործերին:
«Դա անհեթեթություն է: Մենք նման մտադրություն չունենք: Նման գաղափարները պետք է բարձրաձայնեն իրենք՝ սիրիացիները»,- ասել է Մերձավոր Արևելքի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Սիրիայի հարցով բանակցությունները կվերսկսվեն մարտի 14-ին Ժնևում:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան