Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ որոշեց.
Վահե Հակոբյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ:
Հիշեցնենք, որ 2013թ. հունիսի 1-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Գորիս քաղաքում, Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանին պատկանող առանձնատան դիմաց տեղի ունեցած կրակոցների հետևանքով Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը մահացել է, իսկ նրա եղբայր, գնդապետ Արտակ Բուդաղյանը և Ս.Խաչատրյանի թիկնապահներից Նիկոլայ Աբրահամյանը ստացել են հրազենային վնասվածքներ։
Միջադեպից հետո Սուրեն Խաչատրյանը հանդես եկավ հայտարարությամբ, որում վերջինս հայտնում էր մարզպետի իր լիազորությունները դադարեցնելու մասին: