Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիայում փախստականները պետք է պատրաստ լինեն ինտեգրման, քանի որ դա նրանց պարտավորությունն է, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նա նաև հիշեցրել է վերջիններիս, որ նրանք պետք է պահպանեն օրենքները:
«Մենք ակնկալում ենք, որ նրանք կընդունեն մեր առաջարկները ինտեգրացման ոլորտում: Դա նրանց պարտավորությունն է, ոչ թե պարզապես հնարավորություն»,-ասել է Մերկելը:
«Եթե որևէ մեկը կարծում է, որ կանանց հետ կարելի է հաշվի չնստել, ապա նա պարզապես այլ երկրում է գտնվում»,- նշել է Գերմանիայի կանցլերը՝ անդրադառնալով Քյոլնում տեղի ունեցած իրադարձություններին:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում սահմանափակող միջոցներ են սահմանվել եվրոպական սահմաններին: Ավելի վաղ Սլովենիան, Ավստրիան, Մակեդոնիան, Սերբիան և Խորվաթիան ներգաղթյալների թիվը սահմանափակելու շուրջ համաձայնության են եկել:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան