ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Գևորգ Պետրոսյանը հեռացվել է կուսակցությունից: Այդ տեղեկությունը ArmLur.am-ի հետ զրույցում հաստատեց ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը:
«Քիչ առաջ ավարտվել է Ավանի ԲՀԿ տարածքային կառույցի նիստը: Որոշում է կայացվել Գևորգ Պետրոսյանին հեռացնել կուսակցության շարքերից»,- հայտարարեց նա:
Հավելենք, որ Գևորգ Պետրոսյանը վերջին շրջանում ոչ լավ գնահատականներ էր հնչեցրել ԲՀԿ-ի հասցեին: