Կրակոցներ Գյումրիում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հուլիսի 9-ին, ժամը 22.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ “որովայնի կտրած-ծակած թափանցող վնասվածք” ախտորոշմամբ Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի թիվ 51 տնից բուժօգնության է տեղափոխվել նույն տան բնակիչ, 1979 թ. ծնված Արթուր Գ.-ն, որն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա վնասվածքն ստացել է ժամը 22.00-ի սահմաններում տան մոտ տեղի ունեցած վիճաբանության եւ քաշքշուկի ժամանակ անհայտ անձի կողմից: Մեկնած օպերատիվ խումբը դեպքի վայրում հայտնաբերել է ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 3 կրակված պարկուճ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս