Փրկարար ծառայության աշխատակիցը մեղադրվում է մահացու ելքով վթարի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Երեւանի ՀՓՎ թիվ 10 ջոկատի վարորդ Ս.Օհանյանի կողմից ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:
Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Ս.Օհանյանը, ոչ սթափ վիճակում վարելով իրեն ամրակցված ՀՀ ԱԻՆ ծառայողական ավտոմեքենան, խախտել է ,Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասինե ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի, 24-րդ հոդվածի 7-րդ կետի ,աե ենթակետի եւ ՀՀ ճանապարհային երթեւեկության կանոնների 65-րդ, 66-րդ եւ 67-րդ կետերի պահանջները:
Մասնավորապես, ըստ քրեական գործի նյութերի, 2013թ. մայիսի 14-ին Երեւանի Նուբարաշենի խճուղում ավտոմեքենան վարել է այնպիսի արագությամբ, որ շրջադարձ կատարելիս չի կարողացել ապահովել ավտոմեքենայի լիարժեք կառավարումը` ստեղծելով վթարային իրադրություն: Արդյունքում` ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս եւ բախվել Ռ.Աբրահամյանի վարած ,Ֆիատե եւ Մ.Մանուկյանի վարած ,Օպելե մակնիշի ավտոմեքենաներին:
Վթարի հետեւանքով ,Ֆիատե մակնիշի ավտոմեքենայի վարորդ, ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի ավագ տեսուչ –հերթապահ Ռ.Աբրահամյանը մահացել է: Իսկ ,Օպելե մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Տ.Քիշմիրյանն ստացել է կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Ս.Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:




Լրահոս