Ավագ քննիչին անհիմն մեղադրել են ծանր հանցագործության մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից տեղեկանում է, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչն անհիմն մեղադրվել է ծանր հանցագործության կատարման մեջ: Սուտ մատնություն կատարելու դեպքերով հարուցվել են քրեական գործեր:

 ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով հիմնավորվել է, որ քրեական դատավարության մասնակիցներ Մհեր Ս.-ն և Հայկ Վ.-ն ծանր հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրել են ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վ. Հովհաննիսյանին:

Մասնավորապես՝  Մհեր Ս.-ն  հայտնել է, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությունն իրականացնող քննիչ Վ. Հովհաննիսյանը 2015 թ. փետրվարի 13-ին հարցաքննելու ժամանակ բռնություն է կիրառել իրնկատմամբ, այնուհետև սպառնալով ձերբակալել՝ պահանջել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տալ, ինչից վախենալով ինքը տվել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունք, թե, իբր, Գ. Ա.-ի ձեռքին դանակ է տեսել:

Հայկ Վ.-ն էլ հայտնել է, որ  քննիչի կանչով ներկայացել է հարցաքննության, պահվել է շուրջ 9 ժամ, սակայն քննիչն իրեն հարցաքննել է 1 ժամ, իսկ 8 ժամ շարունակ ապօրինի ազատությունից զրկվել է` պահվելով հիշյալ քննչական վարչությունում:

Դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել էրքրեական գործ:

Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են քրեական դատավարության մասնակիցներ Մհեր Ս.-ի և Հայկ Վ.-ի հաղորդումներում մատնանշված դրվագների բոլոր հանգամանքները:

Քրեական գործով ձեռք բերված տվյալներով հիմնավորվել է, որ Մհեր Ս.-ին հարցաքննել է ոչ թե Վ. Հովհաննիսյանը, այլ քննչական խմբումընդգրկված Հ. Համբարյանը: Հենց վերջինիս կողմից է կազմված և ստորագրված Մհեր Ս.-ի՝ 2015թ. փետրվարի 13-ին կատարված  հարցաքննության արձանագրությունը: Ընդ որում, հարցաքննությունից առաջ Մհեր Ս.-ին բացատրվել են վկայի իրավունքներն ու պարտականությունները, իսկ նա այդ հանգամանքը հաստատել է՝ արձանագրությունում իր ձեռքով գրելով, որ ծանոթացել է իր իրավունքներին, փաստաբանի և թարգմանչի կարիք չունի:

Նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` Մհեր Ս.-ի մոտ մարմնական վնասվածքների օբյեկտիվհատկանիշներ չեն հայտնաբերվել:

Նախաքննությամբ հերքվել են նաև Հայկ Վ.-ի կողմից մատնանշված՝ իրեն տևական ժամանակ՝ շուրջ 9 ժամ ապօրինի ազատությունից զրկելուվերաբերյալ տվյալները: Քննությամբ հիմնավորվել է, որ վերջինս հարցաքննվել է ժամը 17:20-ից 20:00-ն ընկած ժամանակահատվածում:

Այս կերպ` քրեական դատավարության մասնակիցներ Մհեր Ս.-ն և Հայկ Վ.-ն, գիտակցելով, որ իրենց կողմից մատնանշված տվյալները կեղծ են, ծանր հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրել են ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վ. Հովհաննիսյանին:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով չեն հիմնավորվել քննիչ Վ. Հովհաննիսյանի կողմից առերևույթհանցագործություն կատարելու հանգամանքները, ուստի որոշում է կայացվել վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել`հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Միաժամանակ հաշվի առնելով, որ քրեական դատավարության մասնակիցներ Մհեր Ս.-ի և Հայկ Վ.-ի արարքներում առերևույթ կան սուտմատնություն կատարելու հանցակազմի հատկանիշներ, ուստի հիշյալ դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ինկետով նրանց նկատմամբ հարուցվել են քրեական գործեր:

Կատարվում է նախաքննություն:

 




Լրահոս