Հուլիսի 9-ին, ժամը 20.14-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 41 հասցեում՝ ճաշարանում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ “Վիասֆեր Տեխնոպարկ” ՓԲԸ-ի ճաշարանում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.53-ին, մարվել՝ 21.00-ին:
Այրվել է մեկ օդափոխիչ, մեկ դրամարկղային սարք, հատակի լամինատե ծածկույթ` 1 քմ մակերեսով և առաստաղ` 50 քմ մակերեսով: