Այս պահին Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Արագածոտնի մարզի Ակնա գյուղի տարածքում 2 հարյուրից ավելի գյուղացիներ, ովքեր հիմնականում Շենավան, Հարթավան, Արագած, Վարդենուտ, Արայի, Ծաղկաշեն, Քուչակ գյուղերի բնակիչներ են, ճանապարհը փակել են և չեն թողնում, որպեսզի ավտոմեքենաները շարժվեն: Այս մասին հաղորդում է Shamshyan .com-ը:
Ինչպես իրադարձության վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը ,Հայփոստե-ի կողմից գյուղացիների թոշակների ուշացումն է: Գյուղացիները բողոքում են, որ փոստատարը թոշակը բաժանում է ընդամենը 30 րոպե, որից հետո հեռանում է գյուղից՝ պատճառաբանելով, թե՝ “դուք եք ուշանում թոշակները ստանալուց”:
Առավել մանրամասն՝ http://shamshyan.com/arm/2013-07-10-vanadzor.html