Եվրոպական հեռարձակողների միության մամլո ծառայությունը հայտնել է, որ Դանիայում կայանալիք “Եվրատեսիլ 2014”-ի ստույգ ժամանակահատվածը հայտնի է: Կիսաեզրափակիչ փուլերը տեղի կունենան մայիսի 6-ին եւ 8-ին, եզրափակիչը` մայիսի 10-ին: Նշենք, որ մրցույթն անցկացվելու է 59-րդ անգամ:
Պարզվում է, որ թվերի ընտրությունը պատահական չէ: Դրանք, կապված են մի քանի քաղաքների հետ, որոնք պայքարում են, որպեսզի մրցույթն անցկացվի իրենց մոտ: Սակայն գաղտնիքն ամբողջովին դեռեւս չի բացահայտվում. հայտնի չէ, թե խոսքը որ քաղաքների մասին է:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին Շվեդիայի Մալմյո քաղաքում անցկացված “Եվրատեսիլ-2013” երգի մրցույթին մասնակցեց 39 երկիր: Հաղթող ճանաչվեց Դանիայի ներկայացուցիչ Էմիլի դե Ֆորեսթը՝ իր “Only Teardrops” երգով: Երկրորդ եւ երրորդ հորիզոնականներում հայտնվեցին Ադրբեջանի ներկայացուցիչ Ֆարիդ Մամեդովը՝ “Hold Me” երգով եւ Ուկրաինայի ներկայացուցիչ Զլատա Օգնեւիչը՝ “Gravity” երգով: Հայկական “Dorians” խումբը զբաղեցրեց 18-րդ տեղը: