Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հույս ունի, որ որոշ ֆուտբոլիստներ կերկարաձգեն պայմանագրերն ակումբի հետ: «Armsport.am»-ի հաղորդմամբ` խոսքը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի, գերմանացի Իլկայ Գյունդողանի, պաշտպան Մատս Հումելսի ու Մարսել Շմելցերի մասին է:
«Շատ կհանգստանայինք, եթե նրանք երկարաձգեին պայմանագիրը «Բորուսիայի» հետ: Եթե նրանք դա չանեն, ապա հանդես կգանք առանց կենտրոնական ու եզրային պաշտպանների, ինչպես նաեւ առանց կիսապաշտպանության: Սակայն այս պահին շարժվում ենք առաջին պլանով: Ջանքեր ենք գործադրում, որպեսզի պահենք մեր ֆուտբոլիստներին»,- Տուխելի խոսքը մեջբերում է «Bild»-ը:
Հիշեցնենք, որ Մխիթարյանի հետ «Բորուսիայի» պայմանագիրն ավարտվում է 2017 թվականի հունիսին: