Շաբաթական ամփոփ տվյալներն՝ ըստ Կենտրոնական բանկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրության` մարտի 9-ից 12-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են հետևյալ գործարքները.

USD

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 55 մլն 265 հազար 928 դոլար՝ 489,75 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 52 մլն 979 հազար 316 ԱՄՆ դոլար՝ 491,42 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 3 մլն 400 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 491,73 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել և վաճառվել է 100 հազար ԱՄՆ դոլար՝ 491,73 միջին փոխարժեքով:

EUR

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7 մլն 626 հազար 963 EUR՝ 538,46 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 11 մլն 330 հազար 26 EUR՝ 541,18 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 648 մլն 784 հազար 956 ՌԴ ռուբլի՝ 6,82 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 430 մլն 243 հազար 942 ՌԴ ռուբլի՝ 6.96 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել:

Փետրվարի 29-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 40.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցներինը՝ 37.7 մլն ԱՄՆ դոլար:




Լրահոս