Վարդենիսում արտակարգ դրություն է. Երևան-Վարդենիս գծի տերերը ծեծել են ազատամարտիկ Հեբոյի որդուն (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ArmLur.am-ին տեղեկություններ հասան, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի ավտոկայանում արտակարգ իրավիճակ է: Բանն այն է, որ Վարդենիս-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսները չեն աշխատում, իսկ պատճառը, մեզ հասած հավաստի տեղեկություններով, քաղաքում ստեղծված անկառավարելի վիճակն է, որը դարձել է բնակիչների վրդովմունքի պատճառ:

Այսպես, ArmLur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ քաղաքում մեծ ճանաչում ձեռք բերած Խչեյանները և ԵԿՄ Վարդենիսի մասնաճյուղի անդամները փակել են Վարդենիս-Երևան ավտոճանապարհը՝ խոչընդոտելով երթևեկությանը: Իսկ պատճառը ոչ ավել, ոչ պակաս նրանց մերձավորներից մեկի ծեծն է: Ասել է, թե երթուղին սպասարկող, այսպես կոչված, գծի տիրոջ՝ Ֆառ մականունով հայտնի Արթուր Սարգսյանի թիկնապահների և Վարդենիսում հայտնի ազատամարտիկ Հեբոյի որդու՝

image-3
Արման Խչեյան

 

Արման Խչեյանի միջև միջադեպ է տեղի ունեցել:

12380928_1145448855495164_67462639_o

Իսկ ընդհարումը, դեռևս չճշտված տեղեկություններով, ծեծկռտուքով է ավարտվել: Ասում են՝ Արմանը ամենաշատն է տուժել: Ի դեպ, ազատամարտիկի որդին Վարդենիս-Երևան և հակառակ ուղղությամբ տաքսի է վարում, ու սա դուր չի եկել երթուղայինների վարորդներին, քանի որ Արմանն իրենցից ուղևոր է խլում:

939161_1145448858828497_578529129_o

Այս հանգամանքն էլ վրդովվեցրել է երիտասարդի թասիբով մտերիմներին, և վերջիններս որոշել են պատժել գծատիրոջը: Արդյունքում, ինչպես տեսնում ենք, տուժել են շարքային քաղաքացիներ, ովքեր կատարվածի հետ որևէ կապ չունեն:

ArmLur.am-ը կփորձի այլ մանրամասներ իմանալ կատարվածից:

****

ArmLur.am-ն ավելի վաղ հայտնել է, որ ծեծկռտուքի հեղինակը երթուղու սեփականատեր հայտնի Բոգոն է՝ Ռուբեն Սիմոնյանը: Սակայն քիչ առաջ մեզ հայտնի դարձավ, որ արդեն մի քանի տարի է՝ գիծը պատկանում է Արթուր Սարգսյանին, առավել հայտնի Ֆառ անունով: Իսկ վարորդին ծեծի ենթարկողները եղել են նրա թիկնապահները:




Լրահոս