Լիբանանի վարչապետը հրաժարական կտա, եթե աղբի ճգնաժամը չվերանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

РИА Новости գործակալության հաղորդմամբ՝ Լիբանանի վարչապետ Թամամ Սալյամը հայտարարել է, թե հրաժարական կտա, եթե առաջիկա օրերին երկրում աղբահանության հետ կապված ճգնաժամը չլուծվի: Վարչապետը ծառացած ճգնաժամի պատասխանատուն համարել է երկրի բոլոր քաղաքական ուժերին:

Ավելի վաղ հաղորդվել է, որ հուլիսին Լիբանանի իշխանությունները փակել էին երկրի հիմնական աղբավայրը, և հենց նույն օրն ավարտվել էր պետական պայմանագիրը «Սուքլին» ընկերության հետ, որը պատասխանատու էր մաքրության և աղբահանության համար: Արդյունքում Բեյրութի և երկրի այլ քաղաքների փողոցները լցվել էին աղբով և երկիրը հայտնվել էր էկոլոգիական ճգնաժամի եզրին:




Լրահոս