Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի գյուղերում երբեմն առանց նախազգուշացման անջատում են էլեկտրական հոսանքը: Դա ազդում է էլեկտրական սարքավորումների, հատկապես համակարգիչների աշխատանքի վրա: Այն համակարգիչների տերերը, ովքեր էլեկտրական հոսանքի ապահովիչներ չունեն, կանգնում են իրենց տեխնիկան վնասելու խնդրի առաջ, քանի որ հոսանքի կտրուկ անջատումներից համակարգիչները հաճախ խափանվում են:
2015թ. ամռանը՝ ոռոգման սեզոնին, Նոյեմբերյանի ոռոգման համակարգի ձեռնարկության տնօրինությունը դժգոհել է, որ էլեկտրական հոսանքի կտրուկ անջատումներից վնասվել են Դեբեդից ջուր մղող ոռոգման պոմպերը: Տավուշի մարզի էներգետիկ համակարգի աշխատողներից տեղեկացանք, որ էլեկտրական հոսանքի հանկարծակի, շուրջ մեկրոպեանոց անջատման պատճառն այն է, որ այդ ընթացքում «Հայաստանի էլեկտրական ցանցերը» միանում են Վրաստանի էներգետիկ համակարգին. կա՛մ մենք ենք հարեւան երկրին հոսանք մատակարարում, կա՛մ հակառակը: Իհարկե, համագործակցությունը լավ բան է, բայց դրա հետեւանքով շարքից դուրս եկած էլեկտրական սարքավորումների նորոգման հարցն ո՞վ է պետք է հոգա: