Հուլիսի 10-ին, ժամը 13.50-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Շամլուխ եւ Հագվի համայնքներում ս.թ. հուլիսի 6-ից 9-ը ընկած ժամանակահատվածում սատկել է եւ հարկադիր սպանդի ենթարկվել 66 խոզ: Սատկած խոզերը սահմանված կարգով թաղվել են:
ԱԻՆ լրատվական ծառայությունից armlur .am-ին հայտնում են, որ անկման պատճառները պարզելու նպատակով մարզի ,Հանրապետական անասնաբուժական եւ բուսասանիտառական լաբորատոր ծառայություններիե ՊՈԱԿ-ի Լոռու մարզային մասնաճուղի կողմից կատարվում են լաբորատոր հետազոտություններ: Արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն