ArmԼur.am-ը շարունակում է ներկայացնել ընթերցողների կողմից ուղարկված և նրանց հուզող հարցերի պատասխանները: Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերն այսուհետ կարող եք ուղարկել [email protected] հասցեով կամ զանգահարել (010, 093, 096) 546-423 հեռախոսահամարներով: Ձեզ հուզող հարցերի պատասխաններն կգտնեք մեր կայքում:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ամուսնության պետական գրանցման համար որքա՞ն պետական տուրք է գանձվում:
Արայիկ Դավթյան (34 տարեկան, տնտեսագետ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Դավթյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ամուսնության գրանցման համար գանձվում է պետական տուրք՝ 1000 ՀՀ դրամի չափով: ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից դուրս ամուսնության պետական գրանցման համար գանձվում է պետական տուրք՝ 10000 ՀՀ դրամ գումարի չափով եւ արտաբյուջետային վճար հետեւյալ չափով. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության քաղաքացիական կացության ակտերի գրանցման ամուսնության պալատի կողմից ամուսնության գրանցման դեպքում՝ 50.000 ՀՀ դրամ, ՔԿԱԳ այլ տարածքային մարմնի կողմից ամուսնության գրանցման դեպքում՝ համապատասխան համայնքի ավագանու կողմից սահմանված գումարի չափով (այդպիսին նախատեսված լինելու դեպքում):
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ ազգաին վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2015 թվականի առաջին եռամյսակում գրանցվել է ամուսնության 4 հազար 346 դեպք, որը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 9 տոկոսով: Յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով գործակիցը կազմել է 5.9 պրոմիլ, այլ կերպ ասած` 1000 բնակչին բաժին է ընկել ամուսնության 6 դեպք: