ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Գևորգ Պետրոսյանը հեռացվել է Բարգավաճ Հայաստան կուսակցությունից: Գևորգ Պետրոսյանը վերջին շրջանում ոչ լավ գնահատականներ էր հնչեցրել ԲՀԿ-ի հասցեին:
Քիչ առաջ Գևորգ Պետրոսյանը համացանցի իր էջում կատարվածի շուրջ գրառում է կատարել՝ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանին մեղադրելով հակասահմանադրական քայլի մեջ:
«Հարգարժան ընկերներ և կուսակիցներ, ԲՀԿ նախագահի պաշտոնն զբացեցնող Նաիրա Զոհրաբյանը կոպտորեն խախտել է իր, իսկ քարոզած Սահմանադրությունը: Մասբավորապես, առանց իմ բացատրությունները լսելու, անձամբ նախագահել է տարածքային կառույցի նիստին, իր հետ բերել նախապես շարադրված որոշման նախագիծ, մի քանի րոպեանոց նիստով բաց քվեարկությամբ կազմակերպել է մի հիմնազուրկ որոշում: Առանց բացատրության անձի նկատմամբ միջամտող անհատական ակտ ընդունելն արգելված է ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի 3-րդ մասով:
Ավանի տարածքային խորհուրդը հայտնի որոշմամբ խախտել է նաև ՀՀ այլ օրենքների պահանջները, որոնց մասին պարբերաբար կծանուցեմ լրատվության տարբեր միջոցներով` մինչև բուն դատական պրոցեսը:
Ես պատրաստ եմ նրան ներել` իբրև մեծահասակ կնոջ և չստիպել իր պարապ ժամանակն անցկացնել դատական տարբեր ատյաններում, եթե նա հրապարակավ ներողություն խնդրի ու նույն շտապողանությամբ չեղարկի իր կայացրսծ ապօրինի որոշումը»: