Մարմնամարզության Հայաստանի հավաքականը մեկնում է Դոհա ուսումնամարզական հավաքի: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:
Ուսումնամարզական հավաքին մասնակցում են Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Թովմասյանը և Հարություն Մերդինյանը:
10-օրյա հավաքի ավարտից հետո հավաքականը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը:
Մարմնամարզության Հայաստանի հավաքականը հայրենիք կվերադառնա մարտի 29-ին: