«Հավեսդ չունեմ…». Երևանում շտապօգնության բժիշկը թողնում է անօգնական, ինքնազգացողությունը վատացած քաղաքացուն և հեռանում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երևում է` ինչպես է շտապօգնության բժիշկը վիրավորում տղամարդուն:

Վերջինիս ինքնազգացողությունը, կարծես, վատացել է հենց Երևանի «Սիրահարնյերի այգում», որտեղ էլ ժամանել է շտապօգնությունը: Տեսանյութից հասկացվում է, որ տարեց մարդուն օգնություն ցուցաբերելու համար անցորդները նաև ոստիկանություն են զանգահարել, որից հետո կանչ է եղել նաև շտապօգնություն:

«Այ մարդ, ստեղ հազար հատ մարդ կա, հո դու խայտառակ չե՞ս: Էս էրեխեն քեզնից ի՞նչ ա սովորելու: Չե՞ս գալի հմի հիվանդանոց…. հավեսդ չունեմ…»,- ասում է բժիշկն ու լքում տարածքը` թողնելով անօգնական քաղաքացուն:

Հարց է առաջանում` եթե հիվանդ քաղաքացին մերժում է օգնության առաջարկը, բժիշկն ունի՞ արդյոք բարոյական իրավունք նրա հետ նման կերպ վարվելու և խոսելու:

Ավելի մանրամասն` տեսանյութում:




Լրահոս