Երեկ Aravot .am-ը ՀՀԿ պատգամավոր, ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին հարց ուղղեց՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի դեմ, արդյոք նրան պատրաստվում են պաշտոնանկ անել: Այս մասին գրում է “Առավոտ” թերթը եւ հավելում.
“Դավիթ Հարությունյանը պատասխանեց. “Ընդհանրապես ուշադրություն պետք չի դարձնել: Եթե ամեն մի, այսպես ասենք՝ տհասի հայտարարությունը լուրջ ընդունեք, ուրեմն դուք ձեր էներգիան կվատնեք անարդյունավետ”:
Նախագահը պատրաստվում է մեկնել Մոլդովա, ուստի մենք նաեւ հետաքրքրվեցինք, թե նախագահը պատրաստվո՞ւմ է արդյոք բարձրացնել այնտեղ Աուրելիա Գրիգորիուի հարցը: Դավիթ Հարությունյանն ասաց, որ տեղյակ չէ՝ նա կանդրադառնա՞ այդ թեմային, թե՞ ոչ”,- գրում է “Առավոտը” (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):