
Թուրքական հատուկ ծառայությունները հայտարարել են, որ նախնական տեղեկությունները ցույց են տվել, որ Անկարայում մարտի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությունն իրականացրել են Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալները, փոխանցում է Reuters-ը:
Քրդական ստորաբաժանումներն ավելի վաղ պայթուցիկներ են օգտագործել հարձակումներ իրականացնելու նպատակով: Վերջինը տեղի էր ունեցել մարտի 4-ին երկրի հարավ-արևելքում:
Միևնույն ժամանակ, պաշտոնական Թուրքիան չի հայտարարել ահաբեկչության կազմակերպիչների անունները: Թուրքիայի պետական լրատվամիջոցներին արգելել են լուսաբանել տեղի ունեցածը:
Ավելի վաղ հաղորդվում է, որ Թուրքիայի իշխանություններն օրեր առաջ ԱՄՆ դիվանագիտական առաքելության կողմից նախազգուշացում էին ստացել երկրում նախապատրաստվող հարձակման մասին: Վերջին տվյալների համաձայն՝ մարտի 13-ին Անկարայի գլխավոր փողոցներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության զոհ է դարձել 37 մարդ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան