ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 09-12.03.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 930.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 14 որոշում և հաշվարկվել 417.0հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 5 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 250.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում և հաշվարկվել է 253.8 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Երևանի տարածքային բաժնի հայտնաբերած ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 75.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Հողերի պահպանության ոլորտ
Տավուշի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Ջրերի պահպանության ոլորտ
Ջրերի և մթնոլորտի վերահսկողության բաժնի կողմից ՀՀ Արմավիրի մարզում իրականացված 9 խորքային հորերի չափաբերման և կապարակնքման աշխատանքների ընթացքում թվով 6 խորքային հորեր չափաբերվել և կապարակնքվել են, ինչի արդյունքում պակասեցվել է 330.0լ/վրկ ծավալի ջուր:
Ներքին վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ուսումնասիրության արդյունքում տրվել է 2-օրյա ժամկետում խորքային հորատանցքների ջրաչափական փականների կապարակնքման հանձնարարական:
Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Շիրակի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
Գեղարքունիքի տարածքային բաժնի հայտնաբերած խախտումների համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200,0 հազ.դրամի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 45.0 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 43.2 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ապօրինի որսի իրականացման համար
Երևանի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների արդյունքում առգրավվել է 34.0կգ /68 հատ/ <<սիգ>> տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է <<Զատիկ>> երեխաների աջակցության կենտրոն և Երևանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց:
Արագածոտնի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 70.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում: Առգրավված 2.5կգ կենդանի խեցգետինը սահմանված կարգով բաց է թողնվել Սևանա լիճ: Առգրավվել է նաև 2.0կգ /10հատ/տիրազուրկ <<սիգ>> տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է <<Սևանի հոգեբուժական հիվանդանոց>> ՓԲԸ:
Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է 65 հատ տիրազուրկ <<սիգ>> տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Երևանի տեսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 600,0հազ.դրամ: