“Հրապարակը” գրում է. “ԱԺ նիստերի եւ քվեարկությունների կեսից ավելիից անհարգելի բացակայած պատգամավորը մեխանիկորեն պետք է վայր դնի մանդատը: Նման նախադեպ հայոց պառլամենտարիզմի պատմության մեջ չի գրանցվել, որովհետեւ պատգամավորները, որպես կանոն, ներկայացնում են անաշխատունակության` հիվանդության թերթիկներ, ինչի դեպքում բացակաները համարվում են հարգելի:
Բացակայությունների առումով ռեկորդակիր է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որն աշնանային նստաշրջանին գրեթե չի “այցելել” պառլամենտ, իսկ գարնանայինին` երեք-չորս անգամ եւ հենց այն օրերին, երբ պետք է “բիրիքով” քվեարկություններ տեղի ունենային, որպեսզի բացակայության եւ մանդատաթափման գործընթացի հարցը մի մասով լուծված համարվեր: