Հրապարակ. Ֆյուլեի այցը Հայաստան մեկ այլ հմայք էլ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Վերջին շրջանում, չնայած ռուսաստանյան հաթաթաներին, հայաստանյան օրակարգը եվրոպական է ստացվում։ Տարածաշրջանային այցով այժմ Հայաստանում է ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն՝ նախատեսված են ասոցացման համաձայնագրի վերջին դետալների ճշգրտում, հանդիպումներ բոլոր մակարդակներում։ Եվ, այնուհանդերձ, մեր տեղեկություններով, Ֆյուլեի այցը մեկ այլ “հմայք” էլ ունի։
 
Բանն այն է, որ 2014-ին Եվրախորհրդարանում ընտրություններ են, Ֆյուլեն սոցիալիստների բլոկից է, որը պայքարի մեջ է ԵԺԿ-ի հետ։ Նրանք անողոք մրցակիցներ են նաև Արևելյան գործընկերության “ասպարեզում”. նրանցից յուրաքանչյուրը փորձում է հաջողության վերմակը ձգել իր վրա, ասել է թե՝ անում է ամեն ինչ, որպեսզի գործընթացի “վերջնական քավորն” ինքը դառնա։ Ահա և Ֆյուլեն եկել է սոցիալիստների կողմից ԵԺԿ-ին “կոնտրուդար” հասցնելու՝ ընտրություններից, համաձայնագրի նախաստորագրումից առաջ։
 
Մանրամասները “Հրապարակ”-ի այսօրվա համարում




Լրահոս