
Անկարայի ահաբեկչությունից հետո Թուրքիայի ռազմաօդային ուժերը Իրաքում քրդերի դիրքերի ուղղությամբ ավիահարվածներ են հասցրել, փոխանցում է Reuters-ը:
Նշվում է, որ 11 ինքնաթիռներ ավիահարվածներ են հասցրել քրդերի 18 դիրքերի ուղղությամբ:
Վերջին տվյալների համաձայն՝ մարտի 13-ին Անկարայի գլխավոր փողոցներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության զոհ է դարձել 37 մարդ, հարյուրավոր մարդիկ վնասվածքներ են ստացել:
Երկրի իշխանությունները համարում են, որ ահաբեկչությունը քրդերի ձեռքի գործն է:
Հարկ է նշել, որ ահաբեկչությունը տեղի ունեցավ անմիջապես այն բանից հետո, երբ Թուրքիայի ՆԳ նախարար Էֆքան Ալան հայտարարեց Քրդական աշխատավորական կուսակցության դեմ նոր հակաահաբեկչական գործողությունների սկզբի մասին:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան