“Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ սպանված և վիրավորված Բուդաղյան եղբայրների հայրը՝ Էմիլ Բուդաղյանը երեկ “Գալային” ասել է, որ դեպքից առաջ Լիսկան է եղբայրներին կանչել իր տուն։ Հիշեցնենք, Լիսկան մինչ այժմ պարբերաբար հայտարարում էր, թե իր տան վրա զինված հարձակում է եղել։ Այնինչ, Էմիլ Բուդաղյանը հայտարարել է. “Իրենք են կանչել, ինչպես անում են սովորաբար, մյուս գործարարներն էլ են անում, կանչում են տուն, ծեծում են ու ճանապարհում։ Շատ է եղել՝ բոլոր պետերին ինքն այդպես ծեծել է, այդ մարդը ուղեղի պակասություն ունի և հակում ունի այդպիսի բաների։ Թմրանյութի օգտագործումը արդեն սովորական երևույթ է դառնում դրանց համար։
Մանրամասները “ՀԺ”-ի այսօրվա համարում