
Թուրքական ԶԼՄ-ները հրապարակել են կնոջ լուսանկարը, ով կասկածվում է Անկարայի ահաբեկչության կազմակերպման մեջ: Ենթադրյալ մահապարտ կինը Բալըքեսիրի համալսարանի ուսանող է և անկախ լրագրող «Ջումհուրիեթ» ընդդիմադիր թերթում:
Հայտնի է դարձել, որ իր 4 համակուրսեցիների հետ նա զբաղվել է Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության համար քարոզչական աշխատանքով:
Հիշեցնենք, որ մարտի 13-ին Անկարայի գլխավոր փողոցներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության զոհ է դարձել 37 մարդ: Թուրքական հատուկ ծառայությունները հայտարարել են, որ ահաբեկչությունն իրականացրել են Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալները: