Առողջապահական համակարգի արդիականացման մասին պատմող «Առողջություն. առաջինը և առաջնայինը» փաստավավերագրական ֆիլմում Համաշխարհային բանկը ներկայացնում է Հայաստանի առողջապահության համակարգում բարեփոխմանն ու արդիականացմանն ուղղված 10-ամյա գործունեությունը:
Ֆիլմում ներկայացված են ՀՀ առողջապահության նախարարության «Ծրագրերի իրականացման պետական հիմարկի» կողմից Համաշխարհային բանկի աջակցությամբ Հայաստանի Հանրապետության առողջապահական ոլորտում իրականացված կարևորագույն ծրագրերը, որոնք ուղղված են բնակչության առողջության պահպանմանը և բարելավմանը:
Նշենք, որ ծրագրերը բխում են Հանրապետության նախագահի կողմից որդեգրված մարզերի համաչափ զարգացման սկզբունքից, նպատակ հետապնդելով համակարգի արդիականացումը, բնակչության համար ծառայությունների մատչելիության, հասանելիության ու արդյունավետության բարձրացումը: