Այս պահին քննարկվում է անօգնական քաղաքացուն արհամարհած շտապօգնության բուժաշխատողին հեռացնելու հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երևում է` ինչպես է շտապօգնության Կենտրոն ենթակայության բժիշկ Վահրամ Անդրեասյանը վիրավորում տղամարդուն: Տեսանյութից հասկացվում է, որ տարեց մարդուն օգնություն ցուցաբերելու համար անցորդները սկզբում ոստիկանություն են զանգահարել, որից հետո կանչ է եղել նաև շտապօգնություն:

«Ա՛յ մարդ, ստեղ հազար հատ մարդ կա, հո դու խայտառակ չե՞ս: Էս էրեխեն քեզնից ի՞նչ ա սովորելու: Չե՞ս գալի հմի հիվանդանոց… հավեսդ չունեմ…»,- ասել է բուժաշխատողն ու լքել տարածքը` թողնելով անօգնական քաղաքացուն:

Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այս հրապարակումից հետո շտապօգնության բժիշկ Վահրամ Անդրեասյանն աշխատանքը կորցնելու վտանգի առաջ է կանգնել: Այս պահին, մեզ հասած տեղեկություններով, քննարկվում է Վահրամ Անդրեասյանի աշխատանքից ազատման հարցը:

Մեր տեղեկությունը հաստատեց «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը` հավելելով, որ հարցը քննարկման նախնական փուլում է. «Եթե բուժաշխատողն իրեն նման կերպ է դրսևորել, բնականաբար, պետք է հեռացվի: Վերջնական հրաման դեռևս չի արձակվել»,- ասաց Թ. Ստեփանյանը:




Լրահոս