ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է Ստեփան Շահումյանի անվան հրապարակում
Երեկ Երեւանի Ստեփան Շահումյանի անվան հրապարակում քուրդ կանայք բողոքի ակցիա անցկացրին՝ ի պաշտպանություն Մերձավոր Արեւելքի եւ Թուրքիայի քուրդ կանանց: Նրանք դատապարտում են Մերձավոր Արեւելքում եւ Թուրքիայում քուրդ կանանց նկատմամբ բռնություններն ու կոտորածը:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ո՞ր դեպքերում կարելի է կենսաթոշակի վերահաշվարկում կատարել:
Ստելլա Բաբայան (65 տարեկան, 2-րդ կարգի հաշմանդամ)
ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Տեղեկացնում ենք, որ աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե՝
3) կենսաթոշակառուն ներկայացրել է մինչեւ կենսաթոշակ նշանակելը (կենսաթոշակի տեսակը փոխելը) ընկած ժամանակահատվածում իր կամ մահացած կերակրողի աշխատանքային կամ մինչեւ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքն ընկած ժամանակահատվածի այլ գործունեության վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթեր` դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից.
4) հաշմանդամության կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուն, մինչեւ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը, կենսաթոշակը նշանակելուց (վերահաշվարկելուց) 12 ամիս հետո ներկայացրել է այլ գործունեության ժամանակահատվածի մասին փաստաթուղթ՝ դիմումը եւ այդ փաստաթուղթը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:
Կենսաթոշակը վերահաշվարկվում է նաեւ՝
1) հաշմանդամության խումբը փոխվելու դեպքում՝ նոր հաշմանդամության խումբ սահմանելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.
2) կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող երեխայի կամ առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող զավակի մյուս ծնողի մահանալու դեպքում` նրա մահվան օրվանից, եթե դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո` 6 ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում` դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվելու դեպքում տվյալ կենսաթոշակի իրավունքը չի վերանայվում: Այս դեպքում կենսաթոշակի չափը հաշվարկվում է՝ հաշվի առնելով սահմանված հիմնական կենսաթոշակի չափը, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը եւ կենսաթոշակառուի անձնական գործակիցը, իսկ զինվորական կենսաթոշակի դեպքում` դրամական բավարարման կամ հիմնական կենսաթոշակի չափը:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ եթե անձը դիմել է բժշկասոցիալական փորձաքննության մարմին` հաշմանդամության կարգ ստանալու համար, եւ ցանկանում է բողոքարկել հաշմանդամության կարգ չսահմանելու մասին ԲՍՓՀ-ի որոշումը, ապա նա ինչպե՞ս կարող է բողոքարկել:
Նինա Վարդանյան (59 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ն. Վարդանյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին 2.03. 2006 թվականի N276-Ն որոշման՝ անձն իր իրավունքները պաշտպանելու նպատակով իրավունք ունի բողոքարկելու փորձաքննական որոշումները բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի գործողությունը կամ անգործությունը ինչպես վարչական, այնպես էլ դատական կարգով:
Հատուկ կարիքներով մադկանց աջակցության կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պաշտոնական տվյալներով՝ 2014 թվականին, 2013-ի համեմատ, Հայաստանում հաշմանդամների թիվը 4783-ով ավելացել է: Հաշմանդամների թիվը 2014-ին կազմել է 198 հազար 619, իսկ, ահա, 2013-ին՝ 193 հազար 836: 2015 թվականի տվյալները դեռ չեն ամփոփվել: