Այսօր շոկոլադի միջազգային օրն է (World Chocolate Day):Շոկոլադի օրը առաջին անգամ որոշել են նշել ֆրանսիացիները՝ 1995-ին: Շոկոլադ սովորել են պատրաստել ացտեկները: Նրանք այն անվանել են “աստվածների սնունդ”: Իսպանացի կոնկիստադորները, որոնք առաջին անգամ այն տեղափոխել են Եվրոպա, շոկոլադն անվանեցին “սև ոսկի” և այն օգտագործում էին ֆիզիկապես ուժեղանալու համար:
2009թ. հուլիսի 1-ին ռուսները կանգնեցրեցին շոկոլադին նվիրված հուշարձան, որը կոչվում է “Շոկոլադե փերի”: Այն ունի 3 մետր բարձրություն և 600 կգ քաշ: