Նոր մանրամասներ Գյումրիում տեղի ունեցած կրակոցների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության մամուլի ծառայությունը նոր մանրամասներ է ներկայացրել հուլիսի 9-ին Գյումրիում տեղի ունեցած խուլիգանության միջադեպից։
 
Հիշեցնենք, որ այդ օրը՝ ժամը 22.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ “որովայնի կտրած-ծակած թափանցող վնասվածքե” ախտորոշմամբ Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի թիվ 51 տնից բուժօգնության է տեղափոխվել նույն տան բնակիչ, 1979 թ. ծնված Արթուր Գ.-ն, որն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
 
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ նա վնասվածքն ստացել է ժամը 22.00-ի սահմաններում տան մոտ տեղի ունեցած վիճաբանության և քաշքշուկի ժամանակ անհայտ անձի կողմից:
 
Մեկնած օպերատիվ խումբը դեպքի վայրում հայտնաբերել էր ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 3 կրակված պարկուճ:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
 
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված տան մոտ կրակոցներն արձակել է նույն տան բնակիչ, 1955 թ. ծնված Աղվան Գ.-ն` իրեն պատկանող “Սայգա ՄԿ-03” տիպի 7.62 մմ տրամաչափի որսորդական հրացանից:
 
Հրացանն առգրավված է: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ Արթուր Գ.-ին վնասվածք պատճառած անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
 




Լրահոս