Եվրամիության անդամ երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարներն այսօր հատուկ նիստ կանցկացնեն, որի ժամանակ կքննարկեն Եվրամիություն-Ռուսաստան հետագա երկկողմ համագործակցությունը, փոխանցում է «Կոմերսանտ»-ը:
Եվրոպական երկրների ԱԳՆ ղեկավարները կհավաքվեն Բրյուսելում: Եթե մինչ այդ դիտարկվում էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ուժգնացման հարցը, ապա այժմ եվրոպացի դիվանագետները կդիտարկեն երկկողմ համագործակցության հարցը:
«Վերջին երկու տարիների իրադարձությունների ֆոնին՝ եվրոպական երկրները եզրակացության են եկել. Ռուսաստանի հետ business as usual ոգով համագործակցությունն անհնար է»,-պարբերականը մեջբերում է եվրոպական աղբյուրին:
Եվրամիությունում կարծում են, որ պատժամիջոցները չեն կարող հավերժ տևել, այդ իսկ պատճառով նոր ռազմավարություն է անհրաժեշտ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան