Երկու կանանց վրաերթի ենթարկողը դիմել է փախուստի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հուլիսի 10-ին, ժամը 08.00-ի սահմաններում, “Շկոդա” մակնիշի ավտոմեքենայի անձը չպարզված վարորդը Երևանի Բաբաջանյան փողոցում վրաերթի է ենթարկել երկու կանանց, այնուհետև “Շկոդա”-ն բախվել ճամփեզրին կայանված “ԳԱԶ-32213” մակնիշի ավտոմեքենայի: Ոստիկանությունից հայտնում են, որ վարորդը թողնելով դեպքի վայրը` հեռացել է: Վրաերթի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած կանայք տեղափոխվել են հիվանդանոց: Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:




Լրահոս