Ծեծկռտուքի հետեվանքով երիտասարդը ստացել է գլխուղեղի սալջարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հուլիսի 10-ին, ժամը 21.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունիի բաժնում հաղորդում է ստացվել, որ “գլխուղեղի սալջարդ” գանգուղեղային վնասվածք” ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 25-ամյա Նարեկ Հ.-ն, որի հայրը հիվանդանոցում հայտնել է, որ որդին վայր է ընկել շենքի բակում:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ըստ բժշկի տեղեկանքի՝ Նարեկ Հ.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 19.00-ի սահմաններում Արցախի փողոցի թիվ 32 շենքի բակում, վիճաբանության ժամանակ, նրան վնասվածքները պատճառել է 23-ամյա Հովհաննես Ա.-ն: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս