Ուշադրություն
Մարտի 18-ի և 19-ի գիշերը Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում՝ օդում հնարավոր է -2…-3 աստիճան, գետնի մակերևութին՝ -4…-5 աստիճան ցուրտ:
Հանրապետության տարածքում`
Մարտի 15-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, 16-17-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյուն: 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ, 15-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 15-18-ը աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:
Երևանում`
Մարտի 15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: 16-17-ը սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի մարտի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 17.60C (1979 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -12.10C (1985 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 4.90C