Իսպանիան դեմ է հանդես եկել փախստականների հարցով ԵՄ-Թուրքիա համաձայնագրին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայի ղեկավարի պաշտոնակատար Գարսիա Մարգալիոն հայտարարել է, որ երկիրն անընդունելի է համարում փախստականների հարցով Եվրամիության և Թուրքիայի համաձայնագիրը, որը ստորագրվեց վերջերս կայացած գագաթաժողովի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրա խոսքով՝ Իսպանիան դեմ է երկրում ներգաղթյալների զանգվածային հոսքին:

Հիշեցնենք, որ օրերս Բելգիայում կայացած գագաթաժողովի ընթացքում ԵՄ-ն և Թուրքիան համաձայնեցրել են միգրացիոն ճգնաժամի կարգավորման հիմնական սկզբունքները: ԵՄ-ն և Թուրքիան համաձայնել են կրճատել ներգաղթյալների հոսքը: փախստականների համար: Հայտարարվել է նաև «բալկանյան երթուղին» փակելու մասին: Բացի այդ, ԵՄ-ն 3 միլիարդ եվրո է տրամադրել Անկարային՝ ներգաղթյալների խնդիրների լուծման համար:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս